Մատչելիության հղումներ

Զանգիլանում «խելացի գյուղի» շինաշխատանքները կատարողները բողոքում են աշխատանքային և կենցաղային պայմաններից


Զանգիլանի շրջան, արխիվ
Զանգիլանի շրջան, արխիվ

Շուրջ 300 բանվորներ, որոնք ներգրավված են Զանգիլանում «խելացի գյուղի» շինարարական աշխատանքներում, դիմել են լրագրողներին աշխատանքային և կենցաղային պայմանների վերաբերյալ բողոքով՝ երկու ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, նրանց խոստանում են փոխանցել աշխատավարձերը, «սակայն այդ բանվորները նույնիսկ բանկային քարտ չունեն աշխատանքային պայմանագրի բացակայության պատճառով», գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Լրատվամիջոցի հետ զրույցում բանվորները պատմել են, որ շատերը, չդիմանալով աշխատանքային պայմաններին, լքել են աշխատավայրը, ինչի պատճառով շինարարությունը դոփում է տեղում։

«Մեզ բերել և շպրտել են այստեղ։ Ապրում ենք ցրտի մեջ, առանց տարրական պայմանների։ Այս պետությունը նախագահ ունի, հուսով ենք, որ նա կզբաղվի մեր խնդիրներով»,- բանվորներից մեկի խոսքերն է մեջբերում «Թուրանը»։

Լրատվական գործակալությունը նշում է, որ Զանգիլանում «խելացի գյուղի» շինարարական աշխատանքները մշտապես լուսաբանվում են պետական լրատվամիջոցների կողմից։ Հոկտեմբերի 20-ին պաշտոնական աղբյուրները հայտարարել են, թե այդ աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։

Ավելի վաղ «Թուրան»-ի հետաքննությունը պարզել էր, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրված նախագծերի մեծ մասի ետևում կանգնած են կառավարության հետ կապ ունեցող խոշոր գործարարներ, այդ թվում` Ալիևի դուստրերին պատկանող Pasha Holding-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG