Մատչելիության հղումներ

Նարիշկինը երևանյան այցը չի կապում ԿՀԳ ղեկավարի այցի հետ


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր այցը Երևան կապված չէ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի՝ վերջերս Հայաստան կատարած այցի հետ։

«Իմ այցը Երևան միանշանակ կապված չէ իմ ամերիկացի գործընկերոջ՝ այստեղ գալու հետ, բայց չեմ բացառում, որ նրա այցը ուղղակի կապված է իմ այցի հետ»,- ասել է նա, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Սերգեյ Նարիշկինին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բըրնսին ուրբաթ օրն ընդունել էին վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

XS
SM
MD
LG