Մատչելիության հղումներ

Ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը. Նիկոլ Փաշինյան


Իշխանություններն ուզում են, որ Հայաստանի բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենց Զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ», - ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը նշեց նա:

Ըստ նրա` խաղաղության կարելի է հասնել ոչ թե ամեն ինչի, այլ հենց խաղաղության գնով: Հայաստանի ղեկավարն ընդգծել է` այս նպատակին հասնելու համար դեռ երկար ու բարդ ճանապարհ կա:

«Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով: Մեծ հաշվով, մեր ռազմավարական նպատակը հենց դա է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները հանձնել սահմանապահներին», - մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG