Մատչելիության հղումներ

Դոնեցկում բրիտանացի ռազմագերի է մահացել


Դարյա Մորոզովա, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օմբուդսմեն
Դարյա Մորոզովա, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օմբուդսմեն

Դոնեցկում մահացել է բրիտանացի ռազմագերի Փոլ Ուրին։ Այս մասին այսօր հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օմբուդսմեն Դարյա Մորոզովան։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակի կազմում կռվելու ընթացքում գերեվարված Ուրին տառապում էր մի շարք քրոնիկ հիվանդություններով, այդ թվում՝ շաքարախտով, սրտանոթային և շնչառական համակարգերի ինչպես նաև երիկամների հետ կապված խնդիրներ ուներ։

«Հուլիսի 10-ին Ուրին մահացել է», - հայտարարել է Մորոզովան։

XS
SM
MD
LG