Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը «արտաքին ուժերին» է մեղադրել Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում անկարգություններ հրահրելու մեջ, որտեղ անցյալ շաբաթ բախումների հետևանքով զոհվել է 18 մարդ։
«Իհարկե, այդ իրադարձությունները մեկ օրում կամ 10 օրում չեն կազմակերպվել։ Այդ գործողությունները տարիներ շարունակ նախապատրաստվել են արտաքին չարամիտ ուժերի կողմից», - ասել է Միրզիյոևը։
«Նրանց հիմնական նպատակը Ուզբեկստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունն է և ազգամիջյան հակամարտության ստեղծումը»,- հավելել է նա։
Միրզիյոևը արտաքին միջամտության որևէ ապացույց չի ներկայացրել և չի նշել որևէ կոնկրետ երկիր։
Բողոքի ցույցերը սկսվել էին ի պատասխան Կարակալպակստանի ինքնավար կարգավիճակը վերացնելու կառավարության ծրագրերի։ Ուզբեկստանի նախագահը հրաժարվեց այս առաջարկից, երբ սկսվեցին ցույցերը։