Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Պակիստանը խորացնում են ռազմական համագործակցությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր հանդիպել է Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակության հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ռազմավարական գործընկերության մակարդակի հասած երկկողմ հարաբերությունները հետզհետե է՛լ ավելի են խորանում:

«Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է, և նշվել է երկկողմ ռազմական համագործակցության մեծ ներուժի առկայությունը», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG