Մատչելիության հղումներ

Հասանովը Պակիստանում հանդիպում է երկրի ռազմական և քաղաքական ղեկավարների հետ


Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Պակիստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպումը, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Պակիստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպումը, արխիվ

Մարտի 21-ից Պակիստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրի վարչապետի, Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, ռազմական կրթությանը վերաբերող հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը»։

Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը հատկապես ռազմական ոլորտում։

Երկու երկրների հարաբերություններում նշանակալի իրադարձություն էր ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Պակիստանում տեղի ունեցող ռազմական շքերթներին։ Մինչ այդ ադրբեջանական զորքը ներկա էր եղել միայն Թուրքիայում և Ռուսաստանում անցկացված զորահանդեսներին։

XS
SM
MD
LG