Մատչելիության հղումներ

Արցախի ԱԱԾ-ը պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել


Արցախի ԱԱԾ շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի ԱԱԾ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է պետական դավաճանության 5 նոր դեպք բացահայտելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որում ներգրավված են եղել Պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև կանխվել է ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:

Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ Արցախի քաղաքացիներ, հանդիսանալով N զորամասի ծառայողներ, «սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, ինչից հետո որոշ ժամանակ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք կազմող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 դոլար, իսկ մնացածը իրենց խոստացված գումարները այդպես էլ չեն ստացել»:

Պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել Ա.Ա.-ին, Մ.Հ.-ին եւ Ա.Բ.-ին, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մյուս մանրամասները հրապարակված են Արցախի ԱԱԾ տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG