Մատչելիության հղումներ

Լարսը կրկին փակվել է


Վրաստան - Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին այսօր առավոտյան հաղորդել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվությունը:

Պատճառները հաղորդագրությունում չեն նշվում:

Կիրակի օրը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը Թերեք գետի վարարման հետևանքով վնասվել էր, ինչի հետևանքով այն փակվել էր և բացվեց երկուշաբթի երեկոյան՝ վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG