Մատչելիության հղումներ

Փլուզման պատճառով փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ավտոճանապարհը


Հայաստանը Ռուսաստանի հետ կապող Լարսի ճանապարհը փակ է. բազմաթիվ հայկական բեռնատարներ այժմ ստիպված են սպասել, դեպի Ռուսաստանի քաղաքներ հայկական բերքը հասցնել այժմ հնարավոր չէ։

Միջազգային նշանակության Ստեփանծմինդա - Լարս ավտոմայրուղու մի հատվածն անցանելի չէ երեկվանից։ Պատճառը Թերեք գետի վարարումն է։

«Փլուզման վտանգ կար, դրա համար մեզի հանել են դուրս, որ ավտոներին վնաս չտա։ Ճանապարհը չկա, քանդվել ա լրիվ», - «Ազատությանը» հեռախոսով ասաց վարորդներից Արա Առաքելյանը։

Նրա խոսքով, հարյուրից ավելի մեքենա է հաշվել, որ ամբողջությամբ բեռնված հայտնվել են փակուղում․ ։ Բեռնատարներում մրգեր են, բանջարեղեն ու ծաղիկներ. - «Շատ ահավոր վիճակ ա, հլը տեսեք գետը ոնց ա վարարում»։

Ճանապարհի վերականգնումն արդեն սկսկվել է, բայց թե երբ պատրաստ կլինի, հստակ չէ։ Մինչ այդ գյուղացիներն ու արտահանողներն իրենց վնասներն են հաշվում։

Ծիրանի բերքահավաքի ամենաակտիվ այս փուլում , երբ պահանջարկը մնում է միայն ներքին շուկայի վրա, մրգի գինը նվազում է ժամ առ ժամ։ Ընդամենը մեկ օրում ծիրանի մի տեսակն օրինակ 100 դրամից դարձել է 80 դրամ , գյուղացիներն ու վաճառողները վստահ են՝ դեռ էլի կէժանանա։

Թե Ե՞րբ կբացվի Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը, գյուղատնտեսական ոլորտի պատասխանատու էկանոմիկայի նախարարությունից ասացին՝ հստակ տեղեկություն այժմ չունեն։ Տնտեսագատներն ու մասնագետներն ահազանգում են՝ դեպի Ռուսաստան այլընտանքային ճանապարհի կարիք կա։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ սկսված բանակցություններում նաև այս հարցն է քննարկվում։ Չնայած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ընդունած մի քանի հայտարարություններին ու հանդիպումներին, սակայն, ճանապարհների բացման, երթուղիների, ժամկետների ու պայմանների հարցում դեռ որևէ հստակություն չկա։

Փլուզման պատճառով փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ավտոճանապարհը
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG