Մատչելիության հղումներ

Խծաբերդում գերեվարվածների հարազատները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ էին


Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ այսօր հավաքվել էին Խծաբերդում գերեվարված պահեսազորայինների մի խումբ հարազատներ։

Նրանց ընդունել է հյուպատոսը։ Կոնկրետ ինչ պահանջ ունիեն ռուսական կողմից, հարազատները հրաժարվեցին պարզաբանել, իսկ թե արդյոք առիթը երեկ վարչապետի՝ գերիների մասին արած հայտարարությունն էր, հավաքվածները դա էլ չմեկնաբանեցին։

Երեկ ավելի քան երեք ժամ տևած առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնակով նաև գերիների վերադարձի խնդրին, գործադիրի ղեկավարն ասաց, թե գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը։ «Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում», - ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուրադ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ ​Իսկ 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

XS
SM
MD
LG