Մատչելիության հղումներ

Ալիևի պնդմամբ, Երևանը դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկին


Լավրով-Ալիև հանդիպում Բաքվում, 10-ը մայիսի, 2021թ․
Լավրով-Ալիև հանդիպում Բաքվում, 10-ը մայիսի, 2021թ․

Իլհամ Ալիևը պնդում է՝ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկին։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էպաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Վստահ եմ, որ մեր ջանքերը դրական կընդունվեն Հայաստանի կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, թե 44-օրյա պատերազմից մեկուկես տարի անց էլ «Երևանը դեռ չի իրականացրել իրավական պարտավորությունները հաղորդակցությունների բացման, Նախիջևանի ինքնավար հանրապետություն ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անարգել անցումը ապահովելու ուղղությամբ։ Իլհամ Ալիևը հավելել է, որ այդ համատեքստում Մոսկվայից ակտիվ գործողություններ է ակնկալում։

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում «որոշակի առաջընթացի» մասին, մանրամասներ, սակայն, Լավրովը չի հայտնել։

Փոխարենը ռուսաստանցի պաշտոնյան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է հայկական կողմի հետ տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցերը համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի համար՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։

Ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Սերգեյ Լավրովի հանդիպումը նախատեսված է վաղը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG