Մատչելիության հղումներ

Չավուշօղլուի և Բայրամովի միջև հեռախոսազրույց է կայացել


Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլու և Ջեյհուն Բայրամով, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլու և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Երեկ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են «երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում առկա իրավիճակը»։

Ադրբեջանցի և թուրք նախարարներն «ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը», փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի նախաշեմին։ Այս ամսվա սկզբին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարն այցելել էր Թուրքիա, ապա՝ Հայաստան, նախօրեին էլ Իրանում էր, որտեղից այսօր կուղևորվի Ադրբեջան:

XS
SM
MD
LG