Մատչելիության հղումներ

Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից


Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը, «Ազատությանը» փոխանցեցից Ոստիկանությունից։

Պաշտոնից ազատման պատճառի վերաբերյալ հարցին ոստիկանությունից պատասխանել են՝ «ոստիկանությունում մշտապես տեղի են ունենում կադրային փոփոխություններ»։

«Ազատության» ճշտող հարցին՝ արդյո՞ք Ապարանի ոստիկանության բաժնի պետի ազատումը կապված է նախօրեին Նիգավան գյուղի տարածքում տեղի ունեցած և 2 մարդու կյանքի խլած միջադեպի հետ, Ոստիկանության լրատվության վարչությունից չեն հստակեցրել։

Ապարանի ոստիկանության պետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը, որը գտնվել է կադրերի ռեզերվում։

Հունիսի 19-ին Ապարանի Նիգավան գյուղի տարածքում 32-ամյա տղամարդը հրացանից կրակել է իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2 հոգի՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, 5 մարդ էլ տեղափոխվել է բժշկական կենտրոն: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

XS
SM
MD
LG