Մատչելիության հղումներ

Կրակոցներ Արագածոտնի Նիգավան գյուղում, 7 մարդ տուժել է, նրանցից 2-ը մահացել է


Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, 7 մարդ տուժել և հոսպիտալացվել է, նրանցից 2-ը մահացել է:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը ժամը 19:45-ի սահմաններում։ Նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան, տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:

Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ մահացել է 2 մարդ՝ Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա ապարանցիներ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, փոխանցում է Ոստիկանությունը:

«Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG