Մատչելիության հղումներ

Մուրատովը 103,5 մլն դոլարով վաճառել է իր Նոբելյան մեդալը և հասույթը կուղղի ուկրաինացի փախստական երեխաներին


ԱՄՆ - «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը ցույց է տալիս իր Նոբելյան մեդալը, Նյու Յորք, 20-ը հունիսի, 2022թ.

Ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը 103,5 միլիոն դոլարով վաճառել է իր Նոբելյան մեդալը ԱՄՆ-ի Heritage աճուրդի տանը: Ամբողջ հասույթը լրագրողը կնվիրաբերի ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային օգնության հիմնադրամին՝ ուկրաինացի փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին օգնելու համար։

Մուրատովը 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել խոսքի և արտահայտվելու ազատության պաշտպանությանն ուղղված իր ջանքերի համար, ինչը ժողովրդավարության և կայուն խաղաղության հիմնարար պայման է։ Լրագրողն իր մեդալն աճուրդի էր հանել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը։

XS
SM
MD
LG