Մատչելիության հղումներ

«Թեժ մարտեր են, բայց արդեն բնականոն կյանքով ենք ապրում». Ուկրաինահայ երաժիշտ


Ուկրաինայում թեժ մարտերը շարունակվում են, բայց մարդիկ արդեն բնականոն կյանքով են ապրում, «Ազատության» հետ զրույցում ասաց ուկրաինահայ երաժիշտ Վահագն Կարապետյանը։

Կիևում օրվա ընթացքում երկու-երեք անգամ տագնապ է հնչում, սակայն տրանսպորտը, մետրոն աշխատում են, մարդիկ աշխատանքի են գնում, խանութներն աշխատում են՝ «մենք ապրում ենք», նշեց Կարապետյանը։

«Զորքերը հեռացնելուց հետո, եթե առաջ հարցնում էին՝ «ո՞նց եք», մենք ասում էինք՝ «դիմանում ենք», հիմա, եթե հարցնում են՝ «ո՞նց եք», կարելի է ասել՝ «մենք ապրում ենք արդեն»։ Կյանքը մտել է նորմալ հունի մեջ, բայց պատերազմը շարունակվում է, շատ թեժ մարտեր են գնում, ու մենք կոնկրետ չգիտենք, թե իրենք ինչ նպատակներ ունեն, երբ են վերջացնելու», - ասաց երաժիշտը։

Երկրի արևելյան շրջաններում՝ մասանավորապես Սևերոդոնեցկի շրջանում, վիճակն ավելի թեժ է, նշեց Կարապետյանը՝ շեշտելով՝ ուկրաինացիները դիմադրում են՝ երկար ժամանակ է առաջխաղացում չկա։

«Երևելի հաղթական արշավ մենք ռուսների կողմից չենք տեսնում, ուղղակի մենք չգիտենք, թե իրենց պլանները մինչև որտեղ է, երբ պետք է իրենք կանգնեն, չենք հասկանում, թե մինչև ուր, բայց հիմա կոնկրետ կանգնած է՝ արդեն երկու-երեք շաբաթ է առաջխաղացում հզոր չկա», - ասաց ուկրաինահայ երաժիշտը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG