Մատչելիության հղումներ

FAO-ն զգուշացնում է պարենային գլոբալ ապահովության վրա պատերազմի ծանր հետևանքների մասին


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) նախօրեին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը բարդացնում է պարենային գլոբալ ապահովությունը՝ բարձրացնելով սննդամթերքի գները և սպառնալով գալիք տարվա բերքահավաքին։

Կազմակերպության գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն, ելույթ ունենալով Հռոմում բացված FAO-ի խորհրդի 170-րդ նստաշրջանում, ընդգծել է առկա հակամարտությունների ազդեցությունը պարենային ապրանքների գների և մատակարարման շղթաների վրա։

«Ուկրաինայի պատերազմը և աշխարհի այլ հակամարտությունների ազդեցությունը պարենային գլոբալ անվտանգության վրա պահանջում է մեր ամբողջական վերլուծությունը, տեխնիկական մոտեցումներ և համապատասխան գործողություններ։ Ուկրաինայի պատերազմը և այլ մարտահրավերներ նվազեցրել են պարենի, անասնակերի և վառելիքի արտահանումը, ինչը հանգեցրել է պարենային ապրանքների գների հետագա բարձրացմանը և վտանգի տակ դրել 2023 թվականի բերքը»,- ասել է Դոնգյուն։

Հռոմում երկուշաբթի օրը մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության խորհրդի նստաշրջանը շարունակվելու է հինգ օր։

XS
SM
MD
LG