Մատչելիության հղումներ

Փարիզում է Հայաստանի պաշտպանության փոխնախարարը


Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները, արխիվ

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի փոխանցմամբ՝ երեկ կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Պաշտոնական հաղորդագրությունն այլ մանրամասներ չի փոխանցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG