Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՌԴ դեսպանատուն


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Վահագն Խաչատրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Վահագն Խաչատրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք, ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Կիրակի օրը Հայաստանի և Արցախի ղեկավարները Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը բազմադարյա բարեկամության, վստահության և փոխօգնության բարի ավանդույթների պահպանման և ամրապնդման իրական օրինակ է։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման», - մասնավորապես ասված է Վահագն Խաչատրյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG