Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին գնացքի վթարի կապակցությամբ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի մասին։ Անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»։

Իրանում նախանցած գիշերը տեղի ունեցած երկաթուղային աղետի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 22 մարդ է զոհվել, 87-ը՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG