Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը


ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի, մայիս, 2015թ.
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի, մայիս, 2015թ.

Շվեյցարիայի դաշնային քրեական դատարանում մեկնարկել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի դատավարությունը։

Շվեյցարիայի դատախազությունը համաշխարհային ֆուտբոլի երբեմնի ամենաազդեցիկ երկու պաշտոնյաներին կոռուպցիոն բնույթի մի շարք մեղադրանքներ է առաջադրել։ Քննիչները մասնավորաբար պարզել են, որ 2011 թվականին ՖԻՖԱ-ն շուրջ 2 միլիոն դոլարի անօրինական վճարում է կատարել Պլատինիին։

Ամբաստանյալների փաստաբանները պնդում են, սակայն, որ վճարումները միանգամայն օրինական էին և կատարվել են Բլատերի և Պլատինիի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Պաշտպանական կողմի պնդմամբ` այդ վճարումներն իրականացվել են Միշել Պլատինիի կողմից 1998-2002 թվականներին մատուցված խորհրդատվական ծառայությունների դիմաց։

Դատական լսումները շարունակվելու են մինչև հունիսի 22-ը, դատավճիռը կհրապարակվի հուլիսի 8-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում 86-ամյա Բլատերը և 66-ամյա Պլատինին առաջիկա հինգ տարիները կանցկացնեն ճաղերի ետևում։

XS
SM
MD
LG