Մատչելիության հղումներ

Շվեյցարական դատախազությունն ընդլայնում է Միշել Պլատինիի դեմ հետաքննության շրջանակը


Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հայտարարել է Ֆուտբոլային ֆեդերացիաների եվրոպական ընկերակցության՝ UEFA-ի նախկին ղեկավար, 80-ականներին Ֆրանսիայի հավաքականի առաջատար Միշել Պլատինիի դեմ հետաքննության շրջանակներն ընդլայնելու մասին։

«Հետաքննության շրջանակները ընդլայնվել են, քանի որ Պլատինին այժմ կասկածվում է փաստաթղթեր կեղծելու մեջ», - նշված է շվեյցարական դատախազության հայտարարության մեջ։

Շվեյցարացի իրավապահների կողմից հարուցված քրեական գործում որպես կասկածյալ է ներգրավված նաև FIFA-ի նախկին նախագահ Զեպ Բլաթերը։ Իրավապահները պնդում են, որ Բլաթերի հրահանգով 2011 թվականին FIFA-ի հաշվեհամարից երկու միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցվել Պլատինիի անձնական հաշվեհամարին։ Իրավապահների պնդմամբ՝ վերջին ամիսներին իրականացված հետաքննության ընթացքում գործի նոր մանրամասներն են ի հայտ եկել։

2016-ին FIFA-ում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո Բլաթերին և Պլատինիին արգելվել էլ ֆուտբոլին առնչվող որևէ գործունեություն ծավալել։ Այդ արգելքի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG