Մատչելիության հղումներ

Շաբաթների դադարից հետո Կիևում կրկին պայթյուններ են որոտացել


Ուկրաինա, Կիև, 5-ը հունիսի, 2022թ.
Ուկրաինա, Կիև, 5-ը հունիսի, 2022թ.

Վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ, գիշերը Կիևում պայթյուններ են որոտացել:

Ինչպես այսօր Տելեգրամում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, պայթյունները տեղի են ունեցել քաղաքի Դարնիցկի և Դնիպրովսկի շրջաններում, տեղերում աշխատում են փրկարարները: Մեկ մարդ վիրավորվել է, զոհեր չկան:

UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ մայրաքաղաքը հրթիռակոծվել է, հրթիռներն արձակվել են ռուսական օդուժի Ту-95 օդանավերից՝ Կասպից ծովի ավազանից: Հրթիռներից մեկը ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է օդում:

Կիևը չէր ռմբակոծվել տարածաշրջանից ռուսական զորքերի հետքաշումից ի վեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ օդային բազավորման բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացվել են Կիևի արվարձանում՝ վագոնների վերանորոգման ձեռնարկության տարածքում տեղակայված Т-72 տանկերը և արևելաեվրոպական երկրների տրամադրած այլ զրահատեխնիկան:

Հաղորդվում է նաև Դոնբասում կատաղի մարտերի մասին, որտեղ Լուգանսկի շրջանում երեկ 11 քաղաքացիական անձ է սպանվել, իսկ Դոնեցկում ուկրաինական զինված ուժերը, ըստ «Դոնեցկի ժողովրդական միլիցիայի», ոչնչացրել են Չելյուսկինցների անվան հանքը: Նույն աղբյուրի վկայությամբ՝ ուկրաինական ուժերի կողմից Դոնեցկի հրետակոծության հետևանքով անցած օրը 5 մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ մեկ երեխա:

Լուգանսկի Սևերոդոնեցկ քաղաքում փողոցային մարտերը շարունակվում են, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իրավիճակն այստեղ ծայրաստիճան բարդ է մնում:

XS
SM
MD
LG