Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի ու Չեռնիգովի մերձակայքում


Ռուսական բանակը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի ու Չեռնիգովի մերձակայքում. ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել է, թե Մոսկվան քայլեր է անում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Հայտարարությունները հնչել են կողմերի միջև այսօր Ստամբուլում կայացած բանակցություններից հետո։

Մինչ այդ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, թե ռուսական բանակն իր առջև դրված առաջնային խնդիրները Ուկրաինայում կատարված է համարում և այժմ պատրաստվում է կենտրոնանալ Դոնբասից ուկրաինական զորքերին դուրս մղելու վրա։

XS
SM
MD
LG