Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտնել է, որ թագավորությունը պատրաստել է Ուկրաինային օգնության չորրորդ փաթեթը։ Այն կարող է ներառել հականավային հրթիռներ, հակատանկային զենքեր և այլ զինամթերք։
Շվեդիան նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային։ Օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 95 միլիոն եվրո, ասվում է Լինդեի հայտարարության մեջ։
Շվեդիայի կողմից Ուկրաինային տրվող օգնության նախորդ փաթեթը հաստատվել էր ապրիլին։ Այն ներառում էր 5 հազար նռնականետ և ականազերծման տեխնիկա։