Մատչելիության հղումներ

Հունաստանը Ուկրաինային 80-ականների զենք կտրամադրի


Հունաստանը Ուկրաինային նախորդ դարի 70- 80-ական թվականներին արտադրված զենք կտրամադրի։ Այսօր հունական Skai հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։

«Աթենքը Ուկրաինային 40-ից 50 տարվա վաղեմության հետևակի մարտական մեքենաներ կտրամադրի, որոնք այժմ անհրաժեշտ չեն Հունաստանի անվտանգության ապահովման համար», - նշել է հույն պաշտոնյան։

Փոխարենը, ըստ կառավարության խոսնակի, Գերմանիան Հունաստանին ավելի ժամանակակից զրահատեխնիկա կտրամադրի, որն, Իկոնոմուի խոսքով, «Ուկրաինա առաքվող տեխնիկային գերազանցում է երեքից չորս սերնդով»։

XS
SM
MD
LG