Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև հեռախոսազրույց է կայացել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի, Դուշանբե, 17-ը սեպտեմբերի, 2022թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի, Դուշանբե, 17-ը սեպտեմբերի, 2022թ.

Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ տպավորություններ և տեղեկություններ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:

Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու՝ միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև սահմանազատման, հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը:

XS
SM
MD
LG