Մատչելիության հղումներ

Կիևը հաստատում է Սևերոդոնեցկում փողոցային մարտերի մասին տեղեկությունները


 Սևերոդոնեցկ, 26-ը ապրիլի, 2022թ․
Սևերոդոնեցկ, 26-ը ապրիլի, 2022թ․

Ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում շարունակվում են։ Հիմնական մարտերն ընթանում են Սևերոդոնեցկ քաղաքում և հարակից շրջաններում։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունի խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել ռազմաճակատի մի շարք հատվածներում։

«Սևերոդոնեցկի ուղղությամբ ռուսաստանցի զավթիչները հարձակում են իրականացնում քաղաքի հյուսիսային, հարավային և արևելյան թաղամասերում։ Բախմուտի ուղղությամբ ռուսական զորքերը փորձում են հետ մղել ուկրաինական ստորաբաժանումները Բիլոհորովկա և Վրուբիվկա բնակավայրերի մոտ գտնվող դիրքերից։ Սլավյանսկի ուղղությամբ հակառակորդը վերախմբավորում է ուժերը», - -հայտարարում էր ուկրաինական Գլխավոր շտաբի խոսնակը։

XS
SM
MD
LG