Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեի հետաձգումը սթափ որոշում էր»


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի համոզմամբ, Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը ճիշտ է վարվել՝ հետաձգելով մասնակիորեն ճանաչված այս հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին հանրաքվեի անցկացումը։

«Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեի հետաձգումը սթափ որոշում էր։ Հաշվի առնելով, որ Հարավային Օսիայի նախկին նախագահ Բիբիլովի այս նախաձեռնությունը համաձայնեցված չէր մեզ հետ, կարծում ենք, որ հանրապետության նոր ղեկավարի՝ այդ որոշման գործողությունը դադարեցնելու մասին հրամանագիրը ոչ միայն սթափ էր այլև համապատասխանում է մեր երկրների միջև հաստատված դաշնակցային հարաբերությունների ոգուն», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նախագահական ընտրություններում պարտված Անատոլի Բիբիլովը՝ հուլիսին Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը ստորագրել էր մայիսի 13-ին պաշտոնը լքելուց մի քանի օր առաջ։

XS
SM
MD
LG