Մատչելիության հղումներ

Պուտինի և Ալիևի միջև հեռախոսազրույց է կայացել


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ «շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման վրա»։

Կրեմլի փոխանցմամբ՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին կայացած հանդիպման մասին։

«Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը», - հայտնում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա։

XS
SM
MD
LG