Մատչելիության հղումներ

FlyOne Armenia-ն հունիսի 17-ից վերսկսում է Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան կանոնավոր չվերթերը


FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

Ըստ ընկերության հաղորդագրության, Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան-Փարիզ-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

Մայիսի կսկզբին հայտնի դարձավ, որ թուրքական ավիացիոն իշխանությունները զրկել են FlyOne Armenia-ին՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու հնարավորությունից։ FlyOne Armenia-ն դեպի Լիոն շաբաթական երկու չվերթ է իրականացրել նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից, իսկ դեպի Փարիզ շաբաթական մեկ չվերթ՝ այս ապրիլի 2-ից։

Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն չէր բացառել, որ FlyOne Armenia-ի մասով Թուրքիայի ավիացիոն իշխանությունների որոշումը կարող է կապված լինել հայաստանյան ավիաընկերությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի երկու տարի առաջ կայացրած որոշման հետ։ Մոտ երկու տարի առաջ Եվրահանձնաժողովի որոշմամբ նաև հայաստանյան բոլոր ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության ավիացիոն թարմացված «սև ցուցակում», քանի որ չէին համապատասխանում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ի չափանիշներին։


XS
SM
MD
LG