Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Անում ենք հնարավորը Սևերոդոնեցկը պաշտպանելու համար»


Ուկրաինա - Չպայթած հրթիռ Սևերոդոնեցկում, մայիս, 2022թ.
Ուկրաինա - Չպայթած հրթիռ Սևերոդոնեցկում, մայիս, 2022թ.

Լուգանսկի մարզի ուկրաինական վարչակազմի նստավայր Սևերոդոնեցկ քաղաքի ուղղությամբ ռուսական հարձակման ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իրադրությունը քաղաքում իրոք օրհասական է։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում։

«Ռուսական հարվածների հետևանքով Սևերոդոնեցկի կենսական նշանակություն ունեցող ենթակառույցները վնասված են։ Շենքերի 90 տոկոսը վնասված է, երկու երրորդը վերականգնման ենթակա չէ։ Կապի միջոցները քաղաքում չեն աշխատում, հրետակոծությունը չի դադարում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ Սևերոդոնեցկը պաշտպանելու համար։ Չկա մի օր, երբ մենք չփորձենք հավելյալ սպառազինություն, ժամանակակից սպառազինություն հայթայթել՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», - հայտարարում էր Զելենսկին։

Այսօր առավոտյան Սևերոդոնեցկում ստեղծված ծանր դրության մասին հայտնել է նաև Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով՝ «ռուսական ուժերը շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, իրադրությունը շատ ծանր է»։

XS
SM
MD
LG