Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը մեծացրել են ճնշումը Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի ուղղությամբ


Ուկրաինա - Սևերոդոնեցկի հրետակոծությունը, 21-ը մայիսի, 2022թ.
Ուկրաինա - Սևերոդոնեցկի հրետակոծությունը, 21-ը մայիսի, 2022թ.

Ռուսական ուժերը շարունակում են հարձակումը Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ մոտենալով կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերին և անդադար հրետակոծելով Խարկովը, որից նահանջել են նախորդ շաբաթներին:

Հաղորդվում է, որ ռուսական ուժերը մեծացրել են ճնշումը Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքների ուղղությամբ՝ այդ բնակվայրերից արևմուտք ընկած Լիման քաղաքը գրավելուց հետո։

Լուհանսկի նահանգապետ Սերհի Հայդայի խոսքով՝ նախորդ ժամերին իրադրությունը Լիսիչանսկում «էապես վատացել է»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հարձակում են ձեռնարկել Սևերոդոնեցկի ուղղությամբ, մինչդեռ ըստ Հայդայի՝ Սևերոդոնեցկում մարտերը քաղաքի փողոցներում են։


XS
SM
MD
LG