Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է՝ Լիմանը գրավված է


Ռուսական զորքերն Ուկրաինայում, մայիս, 2022թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ ռուսական զինված ուժերը գրավել են Ուկրաինայի արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Լիման քաղաքը։

Մինչև պատերազմը Դոնեցկի մարզի այդ քաղաքն ուներ մոտ 20 հազար բնակչություն, այն Կիևի վերահսկողության տակ գտնվող Սլովյանսկ և Կրամատորսկ տանող ճանապարհին է։ Լիմանի գրավմամբ ռուսական ուժերը կարող են շրջափակման մեջ առնել ուկրաինական բանակի արևելյան խմբավորումը։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հերքել է Ռուսաստանի հայտարարությունը Լիմանը գրավելու մասին։

«Դեռևս վաղ է վերջնական եզրակացություններ անել։ Բայց միանշանակ կարելի է ասել, որ իրավիճակն իսկապես արտառոց է։ Հակառակորդն ուժեղ է, սակայն Ուկրաինայի զինված ուժերն էլ են ուժեղ», - հայտարարել է Մալյարը: Նրա խոսքով՝ քաղաքում մարտերը շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG