Մատչելիության հղումներ

Բրիտանական հետախուզություն․ «Ռուսական բանակը Ուկրաինայում նույնքան մարդ է կորցրել, որքան ԽՍՀՄ-ը Աֆղանստանում՝ 9 տարում»


Ռուսական զորքերի այրված զինտեխնիկա Դոնբասում, մայիս, 2022թ.
Ռուսական զորքերի այրված զինտեխնիկա Դոնբասում, մայիս, 2022թ.

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագրի համաձայն՝ Ուկրաինայում կռվող ռուսական ստորաբաժանումները շարունակում են ծանր կորուստներ կրել։

«Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ծավալված պատերազմի երեք ամիսների ընթացքում նույնքան կորուստներ են կրել, որքան Խորհրդային բանակը Աֆղանստանում՝ 9 տարում», - պնդում են բրիտանացի ռազմական հետախույզները։

Խորհրդային Միության փլուզումից հետո գաղտնազերծված պաշտոնական տվյալների համաձայն` 1979 թվականի դեկտեմբերից 1989-ի փետրվար ընկած ժամանակահատվածում խորհրդային զորքերը Աֆղանստանում 14 հազար 453 զոհ էին տվել։

XS
SM
MD
LG