Մատչելիության հղումներ

Վաղը Իրան է մեկնում Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարած կառավարական պատվիրակությունը վաղը մեկնում է Իրան:

Պատվիրակության կազմում են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արտաքին գործերի նախարարությունների, մաքսային ծառայության, ավտոճանապարհների պետական գործակալության, «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի Իրանի արտաքին գործերի նախարարության, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի և այլ կառույցների պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG