Մատչելիության հղումներ

Ռուսները պնդում են, որ «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ բանակցություններ են մեկնարկել


Ռուսական կողմը պնդում է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում պաշարված ուկրաինացի զինվորականների հետ բանակցություններ են ընթանում։ Ռուսաստանի Պետական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը՝ Ալեքսանդր Խոդակովսկին։

Նրա խոսքով` այսօր առավոտյան «Ազովստալի» տարածքից ինը ուկրաինացի զինվորականներ են դուրս եկել՝ պնդելով, որ ներկայացնում են զինծառայողների ավելի մեծ խմբի շահերը։

«Մեր սպաներից մի քանիսը, սպիտակ դրոշներով դուրս եկած ուկրաինացիների այդ խմբի հետ միասին, կրկին մուտք է գործել «Ազովստալի» տարածք՝ բանակցությունները շարունակելու նպատակով», - նշել է Խոդակովսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG