Մատչելիության հղումներ

Հնդկաստանի դեսպանությունը վաղը կվերսկսի աշխատանքը Կիևում


Ուկրաինա - Ռմբակոծությունների հետևանքները Կիևում, արխիվ
Ուկրաինա - Ռմբակոծությունների հետևանքները Կիևում, արխիվ

Կիևում Հնդկաստանի դեսպանությունը, որը տարհանվել էր Լեհաստան, վաղը կվերսկսի աշխատանքը Ուկրաինայի մայրաքաղաքում։

Հնդկաստանը պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայից դուրս բերեց իր ավելի քան 20 հազար քաղաքացիների:

Հնդկաստանի դիվանագիտական առաքելությունը սկզբում տեղափոխվել էր Լվով, մարտի 13-ին էլ՝ Վարշավա՝ Ուկրաինայում իրավիճակի կտրուկ վատթարացման, այդ թվում՝ երկրի արևմտյան շրջանների հրթիռակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG