Մատչելիության հղումներ

6-բալլանոց երկրաշարժ՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք


Այսօր ժամը 21:14-ին տեղի է ունեցել 6-բալլանոց երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Ըստ ԱԻՆ-ի, 4.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 41.20 աստիճան և արևելյան երկայնության 43.96 աստիճան աշխարհագրական կոորդինատներով:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալլ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալլ, Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալլ ուժգնությամբ:

Վերջին ամիսներին նույն էպիկենտրոնային գոտում հաճախ են գրանցվում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր, ավերածություններ և տուժածներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG