Մատչելիության հղումներ

Պուլիտցերյան մրցանակի կոմիտեն հատուկ մրցանակ է շնորհել Ուկրաինայի բոլոր լրագրողներին


Պուլիտցերյան մրցանակի մեդալը, արխիվ
Պուլիտցերյան մրցանակի մեդալը, արխիվ

Պուլիտցերյան մրցանակի կոմիտեն Ուկրաինայի բոլոր լրագրողներին հատուկ մրցանակ է շնորհել «Հատուկ հիշատակում» անվանակարգում։

Սովորաբար այդ մրցանակը հանձնվում է այն լրագրողներին, որոնք ներկայացված չեն որևէ անվանակարգում, բայց արժանի են հատուկ ուշադրության։

«Պուլիտցերյան հանձնաժողովը Ուկրաինայի լրագրողներին շնորհում է հատուկ մրցանակ Վլադիմիր Պուտինի անողոք ներխուժման և Ռուսաստանում նրա քարոզչական պատերազմի ժամանակ քաջություն, տոկունություն դրսևորելու և ճշմարտացի լուսաբանմանը նվիրված լինելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Պուլիտցերյան մրցանակը լրագրության և գրականության ամենահեղինակավոր պարգևն է, որը շնորհվում է միայն ամերիկացի լրագրողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG