Մատչելիության հղումներ

Նախօրեին Կիևի հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատության» թղթակից Վերա Գիրիչը


Վերա Գիրիչ
Վերա Գիրիչ

Կիևում նախօրեին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Վերա Գիրիչը։

Ուկրաինական մայրաքաղաքի վրա հրթիռային հարված է հասցվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի Կիևում գտնվելու ժամանակ։

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հրթիռների թիրախում են հայտնվել ինչպես ռազմական կառույցներ, այնպես էլ բնակելի շենք։

Գիրիչի մարմինը գտնվել է բնակելի շենքի փլատակներում։ Վերա Գիրիչը «Ազատության» կիևյան բյուրոյում աշխատում է 2018 թվականից, մինչ այդ աշխատել է ուկրաինական առաջատար հեռուստաընկերություններում։

Ուկրաինայի Լրագրողների ազգային միության վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր սպանվել է ԶԼՄ-ների 20 աշխատակից՝ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG