Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «Այսօր Ուկրաինան է բարեկամների աջակցությամբ պայքարում չար ուժերի դեմ»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը դանիացիներին, Քաղաքապետարանի հրապարակ, Կոպենհագեն, 4-ը մայիսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը դանիացիներին, Քաղաքապետարանի հրապարակ, Կոպենհագեն, 4-ը մայիսի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հատուկ ուղերձով դիմել է Դանիայի ժողովրդին: Նա ասել է, որ Դանիան 77 տարի առաջ կարողացել է վտարել նացիստներին:

Նրա խոսքով՝ ամեն տարի եվրոպացիները մայիսյան այս օրերին տոնում են հրեշավոր չարիքի՝ նացիզմի դեմ հաղթանակը:

«Բայց միայն հիշել բավական չէ, անհրաժեշտ է կանխել այն, ինչ նացիստները ժամանակին արել են Եվրոպայում: Հիմա ուկրաինացի կանայք և տղամարդիկ՝ մեր բարեկամ և գործընկեր երկրների աջակցությամբ, ինչպես հակահիտլերյան կոալիցիայի օրերին, պայքարում են չար ուժերի դեմ և ետ են պահում նրանց, ովքեր մոռացել են, թե ինչն է մարդկանց ուրախություն բերել 1945 թվականին: Եթե Ռուսաստանում բոլորը դա հիշեին, այս պատերազմը պարզապես չէր սկսվի», - հայտարարել է Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG