Մատչելիության հղումներ

Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան125 բերման ենթարկվածներ․ Ոստիկանություն


Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան125 բերման ենթարկվածներ, «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվական կենտրոնից։

Այսօր առավոտյան ժամը 8։30-ից ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները․ կենտրոնական տասնյակից ավելի փողոցներ փակ են։ Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման էր ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը։

Փակ է Մաշտոցի պողոտա և Պուշկին փողոցի խաչմերուկը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի հատվածում ցուցարարներն աղբամաններ, նստարաններ են տեղադրում։ Չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը։

Մեկ շաբաթ իրազեկման ակցիաներ անելուց հետո, իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմադիրները երեկ վրաններ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում և գիշերեցին այնտեղ՝ հայտարարելով՝ առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսելու՝ բազմաթիվ փողոցներ ու մայրուղիներ են փակելու, և որ հանրային մեծ ճնշմամբ հասնելու են վարչապետի հրաժարականին։

XS
SM
MD
LG