Մատչելիության հղումներ

Վրաստանում և Հայաստանում 6-7 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, այսօր երեկոյան երկրաշարժ է գրանցվել` օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով: Ըստ ԱԻՆ-ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալլ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3-4 բալլ ուժգնությամբ:

Ըստ նախնական տվյալների՝ ավերածություններ չկան, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում։

«Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ Գյումրիի ամենամեծ՝ Մուշ նորակառույց թաղամասը հոսանքազրկվել էր, բնակիչները դուրս էին եկել շենքերից՝ սպասելով էլեկտրամատակարարման վերականգնմանը։

Վրաստանի Երկրի ինստիտուտը և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը հաղորդում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը Արևելյան Վրաստանի Սամեբա գյուղի մերձակայքում է։ Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին վրացական աղբյուրները ևս չեն հաղորդում։

Հայաստանի ԱԻՆ-ը կեսգիշերից քիչ առաջ հաղորդեց, որ տվյալ պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ «Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել», - ասված է հաղորդագրությունում։

Գյումրիի Մուշ թաղամասում էլեկտրամատակարարումը մոտ 1,5 ժամ անց վերականգնվել է, կեսգիշերին փողոցում հատուկենտ մարդիկ էին մնացել։

ԱԻՆ-ից կեսգիշերն անց հաղորդեցին, որ այսօրվանից Սեյսմիկ պաշտպանության մասնագիտական խմբերը Հայաստանի հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։

Երկրաշարժի հասցրած վնասներին ԱԻՆ փրկարարական ծառայության ստորաբաժանումների կողմից 10 դեպքով արձագանքում է իրականացվել: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Երևանի, Գյումրիի, Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից նաև կապ են հաստատել Ռուսաստանի ԱԻՆ ԱՃԿԿ և Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահների հետ, ճշգրտել Վրաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը՝ փլուզումներ և ավերածություններ չկան, նշված է հաղորդագրությունում:

«1988-ից հետո նման ուժեղ ցնցում չենք հիշում». Գյումրեցիները՝ փետրվարի 13-ի երկրաշարժից հետո
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG