Մատչելիության հղումներ

Սիսիանի հենակետում ավտոմեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է 2 գնդացիր․ Ոստիկանություն


Լուսանկարը՝ Ոստիկանության
Լուսանկարը՝ Ոստիկանության

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6։40, Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր, հաղորդում է Ոստիկանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է, կատարվում է քննություն:

Ոստիկանությունը քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG