Մատչելիության հղումներ

Ըստ արևմտյան աղբյուրների, ռուսաստանցի զինվորականներն առևանգել են բրիտանացի կամավորականներին


Զապորոժիեի մարզ - մարդիկ ավտոբուսներով տարհանվում են Մարիուպոլից,1-ը ապրիլի, 2022թ․

Արևմտյան մի շարք աղբյուրներ պնդում են, որ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում ռուսաստանցի զինվորականները առևանգել են բրիտանացի կամավորականներին, որոնք զբաղվում էին մարդասիրական օգնության հարցերով։ Այս մասին, մասնավորապես, հայտնում են BBC-ն և CNN-ը՝ վկայակոչելով Դոմինիկ Բիրնին, որը, այդ լրատվամիջոցների համաձայն, Ուկրաինայի տարածքում աշխատող բարեգործական կազմակերպությունների հիմնադիրն է։

Առևանգված անձանց անունները չեն նշվում։

Բիրնի խոսքով՝ նրանք երեկ փորձում էին Ռուսաստանի վերահսկողության տակ անցած բնակելի շրջանից տարհանել մայր ու երեխաների։ Ռուսաստանցի զինվորականները կամավորներին կանգնեցրել են անցակետում, որից հետո կապը բրիտանացիների հետ կորել է։

XS
SM
MD
LG