Մատչելիության հղումներ

Վիտալի Կլիչկո. «Կիևը ռուսների թիրախն է»


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, արխիվ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, արխիվ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր այցելել է նախօրեին ռուսների կողմի հրթիռակոծված թաղամաս: Նա ասել է, որ մայրաքաղաքը դեռ ռուսների համար թիրախ է մնում և կարող է ենթարկվել նոր գրոհների:

«Կիևը վտանգավոր տեղ է և ռուսների թիրախն է: Նրանք ուզում են զավթել մայրաքաղաքը, դա է նրանց նպատակը: Բայց նրանք շանս չունեն, որովհետև ուկրաինական ուժերը, Ուկրաինայի բանակը խափանում են ռուսների այս ծրագրերը: Սակայն հիմա կա գրոհների վտանգ, և իմ խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է: Մենք չենք կարող վստահ երաշխավորել, թե առաջիկա րոպեներին, ժամերին կամ օրերին նոր հարվածների չենք ենթարկվի»,- ասել է Վիտալի Կլիչկոն:

Ըստ ականատես-բնակիչների, երեկ շենքերին հարվածել է նախ մեկ հրթիռ, և մի քանի վայրկյան անց հասել է երկրորդը: Միջադեպը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Կիև այցելելու ժամերին:

Ռուսաստանի պաշտպանութան նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հաստատել է Կիևի տարածքում ռազմական թիրախին հարվածելու տեղեկությունը:

«Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում բարձր ճշգրտության զենքով Կիևում ոչնչացրել են հրթիռներ արտադրող «Արտյոմ» գործարանը»,- ասել է խոսնակը:

XS
SM
MD
LG