Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ զինվոր է մահացել, նախնական տվյալներով` համածառայակցի կրակոցից


Հինգշաբթի երեկոյան հրազենային վիրավորումից մահացել է Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի 20-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ զինվորը վիրավորվել է համածառայակցի արձակած կրակոցից: Սանոյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG