Մատչելիության հղումներ

Երեկ բողոքի ակցիաների ընթացքում խուլիգանության կասկածանքով 3 անձ է ձերբակալվել


Երեկ Երևանում իշխանության հեռացումը պահանջող ընդդմադիրների բողոքի ակցիաների ընթացքում խուլիգանության կասկածանքով 3 անձ է ձերբակալվել։ Ոստիկանությունից «Ազատությանը» այլ մանրամասներ չհայտնեցին՝ տեղեկացնելով միայն, որ երեկ բերման ենթարկված 11 անձանցից միայն 3-ի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, մյուսները ազատ են արձակվել։

Ընդդիամադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ առավոտյան այցելել է ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր։ Ձերբակալվածները, ըստ պատգամավորի, չեն հասկանում՝ իրենց որ գործողություններ են որակվել որպես խուլիգանություն։

«Աբսուրդ մեղադրանք է, իրենք էլ են ապշած։ Տղաներից մեկին, որ երեկ երեկոյան ձերբակալեցին, նախաքննությունից խուսափելու համար հիմնավորմամբ էր։ Այնինչ՝ Քննչական կոմիտեից զանգահարել էին, և նա հանրահավաքի վայրից շտապ, մենակ շտապել էր Քննչական կոմիտե։ Նույնիսկ այդտեղ են իրավապահները հասել ուղղակի ցինիկության», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ, երեկ ոստիկաններն արգելել են նաև պատգամավորներին մտել Քննչական կոմիտե, ինչը Մանուկյանի գնահատմամբ, ապօրինություն է։

«Ոստիկանները ծառայամիտ ուղղակի ոչ մի բան չէին կարողանում պատճառաբանել, բայց իրենք էլ մասնակիցը դառան այդ հանցագործության»,- ասաց Մանուկյանը։

Ի դեպ, Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այսօր արդեն 11 ցուցարարներ են բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։

XS
SM
MD
LG